Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոն մասնակցել է միջազգային գիտագործնական գիտաժողովի*
2021թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչները մասնակցել են Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված «Դատական փորձաքննության, քրեագիտության և քրեական դատավարության արդի հարցերը» խորագրով 3-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովին, որն անցկացվում էր առցանց ձևաչափով:
Գիտաժողովին մասնակցում էին Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի և այլ երկրների գիտնականներ, գիտական և փորձագիտական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:
Գիտաժողովին բացման խոսքով և ելույթներով հանդես են եկել Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Օ.Ռուվինը, Ուկրաինայի արդարադատության նախարարի գործադիր ծառայության հարցերով տեղակալ Ա. Հայչենկոն, Ուկրաինայի արդարադատության նախարարության արդարադատության փորձագիտական աջակցության դեպարտամենտի տնօրեն Ն.Տկաչենկոն, Ուկրաինայի արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վ.Ֆեդարենկոն, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը և այլոք:
Միջազգային գիտագործնական գիտաժողովի նպատակն էր փոխանակվել քրեագիտության, դատական փորձաքննության և քրեական դատավարության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների արդյունքներով և համատեղել ջանքերը հետազոտությունների լավագույն արդյունքների ներդրման համար:
Հետաքրքիր զեկույցներ են ներկայացրել նաև մասնակից երկրների ներկայացուցիչները, այդ թվում Բյուրոյի գիտության գծով տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը և փորձագետ Շուշաննա Մովսիսյանը:
Միջոցառման շրջանակներում հրատարակվել է միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, որում ներառված են նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչների գիտական հետազոտությունների արդյունքները:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը նմանատիպ միջազգային գիտաժողովներին կրում է պարբերական և շարունակական բնույթ՝ միջազգային համագործակցության ամրապնդման և շրջանակների ընդլայնման, դատափորձագիտական ոլորտի լավագույն փորձի ներդրման, միասնական մեթոդաբանության մշակման և ոլորտի կայուն զարգացման ապահովման համար:
28 Դեկտեմբեր 2016